01/10/2016 16:31
«Ռեալը» Պեպեի հետ պայմանագրի ստորագրումը ձգձգում է
«Ռեալի» պաշտպան Պեպեն 2017 թ. ամռանը կարող է ազատ խաղացողի կարգավիճակով հեռանալ մադրիդյան թիմից։ Sport-express.ru-ի տեղեկության համաձայն՝ կողմերը պատրաստվում էին բանակցել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, սակայն մադրիդցիները չեն շտապում, քանզի պլանավորում են հաջորդ մրցաշրջանում հնարավորութւուն տալ պաշտպան Դիեգո Լյորենտեին, ով այսօր վարձավճարով հանդես է գալիս «Մալագայում»։