01/10/2016 13:54
Իրանական կայք. Ադրբեջանը սահմանափակում է կրոնական ծեսերի կատարումը
Ադրբեջանը սահմանափակում է կրոնական ծեսերի կատարումը, հաղորդում է իրանական «Անաջ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կրոնական հարցերով կոմիտեի ղեկավար Մուբարիզ Ղորբանլին նախազգուշացրել է, որ Աշուրայի օրերին նախատեսված կրոնական ծեսերը պետք է կատարվեն բացառապես մզկիթներում, այլ վայրերում դրանց իրականացումը կդիտվի որպես օրենքի խախտում:
Հիշեցնենք, որ Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին օրերս , անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մասնավորապես ասել էր.
«Ադրբեջանի բնակչությունը քվեարկության ժամանակ պետք է ուշիմ լինի: Սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են կրոնական ծեսերի կատարումը և այդ գործընթացն ամենևին էլ ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիաներ են»: