01/10/2016 14:56
Աթամբաևը բուժման նպատակով դեռ Մոսկվայում է
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դեռ շարունակում է բուժումը Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան մամուլի կցորդ Գյուլբարչըն Բեյըմբետովային:
Նա չի բացառել, որ նախագահը, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվի շաբաթ օրը:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Աթամբաևն, առողջության վատթարացման հետ կապված, կարճատև արձակուրդ էր վերցրել բուժզննություն անցնելու համար: