01/10/2016 15:54
Բարաք Օբաման Քլինթոնին առաջարկել է Երուսաղեմից տուն հասցնել
Ամերիկացի առաջնորդ Բարաք Օբաման Իսրայելի նախկին ղեկավար Շիմոն Պերեսի հուղարկավորությունից վերադառնալիս ստիպված է եղել սպասել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, ով չի շտապել բարձրանալ նախագահական օդանավ: Տեսանյութը համացանցում տեղադրել է սոցիոլոգ Մեթյու Մաքդերմոթը, հայտնում է Lenta.ru-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է Օբաման Քլինթոնին ձեռքով կանչում բարձրանալ օդանավ և ասում՝ գնացինք: Տեսնելով, որ նախկին նախագահը չի արձագանքում, Օբաման դուրս է գալիս օդանավից և բացականչում. «Բիլ, գնանք, ես քեզ տուն կհասցնեմ»:
Սակայն դրանից հետո էլ Օբաման ստիպված էր սպասել, մինչև Քլինթոնը առանց շտապելու կբարձրանա օդանավ:
Hilarious: Barack having to wait on Bill Clinton as they're leaving Israel together. pic.twitter.com/nvMmbkBWVV
— Matt McDermott (@mattmfm) September 30, 2016