01/10/2016 16:06
Նեյմարը Բրազիլիայի կառավարությանը դատի է տվել
«Բարսելոնի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դատական հայց է ներկայացրել երկրի կառավարության դեմ, ենթադրաբար, գաղտնի տեղեկատվության «արտահոսքի» պատճառով, որի հետևանքով 23-ամյա ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ, հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տվյալով՝ Բրազիլիա քաղաքի դաշնային դատարանը Նեյմարի կողմից դատական հայցը ստացել է մայիսի 17-ին: