01/10/2016 14:11
Պեսկով. Boeing-ի կործանման հետաքննությունը ձախողման է դատապարտված՝ բոլոր վարկածները հաշվի չառնելու դեպքում
Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-ի կործանման փաստի հետաքննությունն ընթանում է առանց Ռուսաստանի դիրքորոշումը հաշվի առնելու: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Չի կարելի հետաքննություն վարել՝ նախապես հրաժարվելով որոշ վարկածներից, ելնելով այն փաստից, որ մեղավոր է հենց Ռուսաստանը: Նման դեպքում այն կողմնակալության 7 ձախողման է դատապարտված»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել էր ներողություն խնդրել 2014-ին Ուկրաինայի արևելքում Boeing 777 օդանավի խոցման համար:
Դոնեցկում Boeing 777 ինքնաթիռի անկումը հետաքննող միջազգային խումբը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ ինքնաթիռը խոցվել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրով, որը Ուկրաինա էր եկել Ռուսաստանի տարածքից և 2014 թվականի հուլիսի 18-ի առավոտյան վերադարձել ՌԴ:
«Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ը, որը МН17 չվերթով Ամստերդամից Կուալա Լամպուր էր թռչում, Դոնեցկի մարզում վթարի էր ենթարկվել 2014 թվականի հուլիսի 17-ին: Ինքնաթիռում եղել է8 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ, նրանք բոլորը զոհվել են: