01/10/2016 14:47
Սլավոնական համալսարանի դիմաց երիտասարդը դանակով սպառնացել է աղջկան. մեկ մարդ բերման է ենթարկվել
Երևանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դիմաց այսօր դանակով զինված քաղաքացի սպառնացել է մի աղջկա:
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ քաղաքացին «դանակը դրել է մի աղջկա պարանոցին և պահանջել է, որպեսզի ոչ ոք չմոտենա»:
Ոստիկանությունն ահազանգը ստացել է 13:40-ին:
Ահազանգի հիման վրա բերման է ենթարկվել մեկ անձ: Այս պահին հանգամանքները պարզվում են: