01/10/2016 10:45
Դիլիջան-Սևան ճանապարհին մեքենա է շրջվել. վարորդը հիվանդանոցում է
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.29-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Կարասար» հյուրանոց-ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի (վարորդ՝ 1968 թ․ ծնված Ս. Հ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: