01/10/2016 14:37
Հրաբխի ժայթքման վտանգի պատճառով Մեքսիկայում 300 մարդ է տարհանվել
Մեքսիկայի իշխանություններն ավելի քան 300 մարդու են տարհանել Կոլիմա հրաբխի մոտակա գյուղերից, հայտնում է РИА Новости-ն:
«Արդեն բացվել են ժամանակավոր կացության վայրեր մոտ 300 բնակչի համար»,- ասել է Մեքսիկայի Քաղպաշտպանության վարչության պետ Մալկո Ուրսուա Կիրոսը:
Կիրոսի խոսքով՝ նախօրեին հրաբխի ակտիվությունն ուժեղացել էր, ինչի հետևանքով մեծաքանակ մագմա է դուրս հորդել: Հրաբուխը գտնվում է Կոլիմա և Հալիսկո նահանգների տարածքում: «Կրակե հրաբուխը» ակտիվ է 1576 թվականից և այդ ընթացքում 40 անգամ ժայթքել է: