01/10/2016 13:08
ՀՀ ոստիկանության վարչության պատրաստած տեսաֆիլմը Մոսկվայում հաղթող է ճանաչվել
Սեպտեմբերի 26-ին Մոսկվայում ՌԴ ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել միջազգային «Վահան և գրիչ» մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսությունը, որի ընթացքում հաղթողներին ու դափնեկիրներին մրցանակներ է հանձնել ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Արդեն 15-րդ մրցանակաբաշխությանը մասնակցել են ինչպես ՌԴ, այնպես էլ արտասահմանյան երկրների ԶԼՄ ներկայացուցիչներ: Այս տարի մրցանակաբաշխությանը ներկայացվել էր մոտ 800 աշխատանք:
«ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «Կոբալտ-2016» համատեղ հատուկ մարտավարական զորավարժություն» տեսաֆիլմը «Համագործակցություն» անվանակարգում էր, որտեղ ներկայացված էին նաև Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության միացյալ խմբագրության և ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի «Համագործակցություն» ամսագրի խմբագրության աշխատանքները: Անվանակարգում հաղթող ճանաչվեց մեր վարչության պատրաստած տեսաֆիլմը», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: