01/10/2016 10:50
«Զվարթնոց» օդանավակայանի «Ժամանում» և «Մեկնում» սրահների դիմաց նոր տեսախցիկներ կգործեն
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թ. հոկտեմբերի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
- Էջմիածնի խճուղի - Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկ («Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ),
- «Զվարթնոց» օդանավակայանի «Ժամանում» և «Մեկնում» սրահների դիմացի ճանապարհահատվածներ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: