05/10/2016 14:03
Օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը Երևանի պատվավոր քաղաքացի են դարձել
Երևանի ավագանու արտահերթ նիստի արդյունքում որոշում է ընդունվել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին:
Բացի այդ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Եսայանին:
Կոչումները կհանձնվեն Երևանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին: