13/10/2016 11:47
Վարչապետը սպորտի նախարարին հանձնարարեց կրճատել չհիմնավորված ծախսերը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից միջոցներ հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը:
«Հանձնարարում եմ կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներ», - ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը շեշտեց` մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ ամեն օր պետք է զգացվի, որ այդ ողղությամբ քայլեր կատարվում են:
«Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր ներկայացնել, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը», - նշեց Կ.Կարապետյանը: