Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ. Հարութ Փամբուկչյան

18/10/2016 19:51

Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ. Հարութ Փամբուկչյան


Aysor.am-ի հյուրասրահում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանն է՝ Ձախ Հարութը, ով օրերս գտնվում էր Հայաստանում:

-Պարոն Փամբուկչյան, այս անգամ Հայաստանում մի քիչ շատ մնացիք՝ 20-25 օր, սովորաբար մի քանի օրով եք գալիս…

-Այո, ճիշտ եք նկատել: Շատ մնացի, քանի որ բազում ընկերներ ունեմ այստեղ, ուզում էի իրենց հետ մի քիչ ավելի ժամանակ անցկացնել: Եվ, վերջապես, Երևանն ինձ համար սովորական քաղաք չէ, իմ ծննդդավայրն է: Այստեղ եմ ծնվել, մեծացել, առաջին անգամ դպրոց գնացել: Հայաստանն իմ ներշնչման աղբյուրն է, ամեն գալուց մի նոր երգ, միտք, ծրագիր է ծնվում ներսումս:

-Այս անգա՞մ և՞ս նման ծնունդներ եղան:

-Իհարկե, երգեր ծնվեցին, որոնք ինձ հետ տանում եմ ձայնագրելու: Կարծում եմ՝ մի քանի ամսից Երևանում այդ ամենի վերջնական տարբերակը կտեսնեք:

-Միգուցե դա մենահամերգի ակնա՞րկ է:

-Միայն կասեմ, որ մենահամերգի համար բանակցություններ են գնում, հավանաբար եկող տարվա ամռան ամիսներից որևէ մեկին մենահամերգ կունենամ Երևանում:

-Պարոն Փամբուկչյան, ո՞ր դպրոցում եք սովորել, երևանյան Ձեր թաղամասը ո՞րն է:

-Սովորել եմ Նոր Արեշի թիվ 43 դպրոցում: Մեծացել եմ Էրեբունի թաղամասում:

-Հայրական տունը պահպանվե՞լ է:

-Ցավոք, իմ տանից նույնիսկ ավերակներ չեն մնացել: Նրա տեղում հիմա 4-5 հարկանի պալատներ են սարքված: Հազիվ եմ նշմարում, որ այդ տարածքն է, միակ հուշարարս տեղանքն է: Բայց ասեմ, որ այդ տանտերերը շատ լավ մարդիկ են ու երբ տանն են լինում, ինձ անպայման ներս են հրավիրում, հյուրասիրում: Վերջապես, իմ թաղն է եղել, այդտեղ եմ մեծացել, մանկությունս այդտեղ է ձևավորվել:

-Այժմ Երևանում տուն գնելու ցանկություն չունե՞ք:

- Իհարկե, երբեմն մտածում եմ այստեղ տուն գնելու մասին, նույնիսկ կան մարդիկ, որ ցանկանում են նվեր տալ, բայց քանի որ զբաղվածությունս շատ մեծ է ու տարվա մեջ Հայաստան մի քանի օրով եմ գալիս, գտնում եմ՝ ինձ համար նպատակահարմար չէ այստեղ ներդրում անել: Ի վերջո, ամբողջ Հայաստանն իմ տունն է (ժպտում է)… Գիտե՞ք՝ ինչն է լավը, ժամանակին աշխարհը մեզ շատ փոքր էր թվում, որոշ դժվարությունների պատճառով անհնար էր երկրից դուրս գնալ կամ գալ, բայց հիմա ուրախալի է այն, որ երբ որոշեմ Երևանում լինել,  դա ինձանից ընդամենը 15 ժամ կգողանա: Այնպես, որ պարտադիր չէ այստեղ տուն ունենամ, առանց դրա էլ սիրում եմ իմ երկիրն ու քաղաքը, հայրենիքը:

-Ամեն անգամ Հայաստան այցելելով՝ ի՞նչ փոփոխություններ եք նկատում և ինչպե՞ս կգնահատեք այդ փոփոխությունները:

- Ես հիշում եմ հին Երևանը ու պետք է նկատեմ, որ շատ հաճախ անճաշակ փոփոխությամբ է աչքի ընկնում մեր քաղաքը: Չեմ թաքցնի՝ նոր ու գեղեցիկ կառույցներ էլ կան, որոնց կողքին վեր են խոյանում տգեղ շինություններ, որոնք խաթարում են այդ գեղեցկությունը… Հիշում եմ, երբ փոքր էինք, բուլկիներ կային՝ վրան չամիչներ: Մենք չամիչները պոկում ուտում էինք, բուլկին նետում… Հայրենիքը բուլկի չէ, որ լավ բաները վերցնենք, ուրախանանք, իսկ մնացածը նետենք: Հայաստանը, Երևանը մերն է՝ իր թերություններով, լավ ու վատ կողմերով: Այս քաղաքի ամեն մի անկյունը գիտեմ:

-Ի դեպ, Ձեր՝ Երևանում գտնվելու ընթացքում մեզ մոտ Մշակույթի նախարար փոխվեց: Ի՞նչ կարծիքի եք նոր նախարարի մասին: 

-Քաղաքականությամբ չեմ սիրում զբաղվել, բայց կասեմ, որ Արմեն Ամիրյանին վաղուց եմ ճանաչում, մենք լավ բարեկամներ ենք: Լոս Անջելեսում միմյանց հետ ընկերություն ենք արել: Ողջունում եմ իր ընտրությունը, կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, արվեստը սիրող ու գնահատող անձնավորություն է: Իրեն հաջողություններ եմ մաղթում, նա մշակութային կյանքում շատ լավ բաներ կարող է անել:

-Ձախ Հարութին մանկության ի՞նչ օղակներ են կապում Երևանի հետ:

-Մանկության երկու ընկերներ ունեմ՝ Արտավազդ Եղոյանն ու Աշոտ Թադևոսյանը, որոնք այդ տարիների հետ կապող իմ վերջին օղակներն են Հայաստանում: Մնացյալ մանկությանս ընկերները Լոս Անջելեսում են:

-Ձեր որդուն՝ Եսայիին, և՞ս Հայաստանը ձգում է, թե՞ չի սիրում այստեղ հաճախակի լինել:

-Բնականաբար, ինքն էլ իմ չափ սիրում է Հայաստանը, պարզապես այլ կերպ է արտահայտում իր սերը: Ես կարող եմ անտարբեր անցնել բացասական երևույթների կողքով, ուշադրության չարժանացնել, բայց տղաս շատ դժվար է տանում այդպիսի բաները: Օրինակ, տանել չի կարողանում, երբ ռեստորանում երկու մարդ կռիվ են անում, հայհոյում: Դժվար է տանում, երբ մուրացկանների է տեսնում: Ու միշտ արտահայտվում է, բարկանում: Եթե տղայիս հայերեն խոսելիս տեսնեք, կմտածք՝ երեկ է դուրս եկել Երևանից: Երբ առաջին անգամ դպրոց գնաց, իր ուսուցիչները կարծում էին՝ մենք նոր ենք մեկնել ԱՄՆ: Անգլերեն ոչ մի բառ չգիտեր,  այնինչ, այնտեղ էր ծնվել:

-Փաստորեն, տանը միշտ հայերե՞ն եք խոսել:

-Այո, անպայման:

-Այսօր և՞ս իր ընկերները հայեր են:

-Նա երաժշտական գործունեությամբ է զբաղվում ու, բնականաբար, ընկերներ ունի ամերիկյան շոուբիզնեսի, կինոարվեստի մեջ: Ինչ վերաբերում է առօրյա ընկերներին, ապա բոլորն էլ երևանցի են:

-Արդեն 38 տարեկան երիտասարդ է: Չե՞ք շտապեցնում ընտանիք կազմելու հարցում:

-Բա, իհարկե, շտապեցնում եմ, ուզածս էլ դա է: Բայց այսօր 10 տարեկան երեխային չենք կարողանում խորհուրդ տալ, ուր մնաց արդեն ձևավորված 38 տարեկանին: Կցանկանամ, որ շուտ ամուսնանա, բայց չեմ կարող իրեն ստիպել: Մեծ, խելքը գլխին տղա է, թող ինքը տնօրինի իր բախտն ու ճակատագիրը:

-Ի՞նչ եք կարծում, կյանքը հայուհո՞ւ հետ կկապի:

-Անպայման: Իր բոլոր ընկերուհիները հայեր են եղել, միշտ գերադասում է հայուհիների հետ շփվել:

-Որպես վերջաբան՝ կնշե՞ք, որն է Հարութ Փամբուկչյանի ամենամեծ երազանքը:

-Ամենամեծ երազանքս այն է, որ տղաս աղջիկ բալիկ ունենա, ում կանվանակոչեմ վաղամեռիկ ու սիրելի տիկնոջս՝ Ռուզաննայի անունով: Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ: Վերջապես, կհաշտվեմ այն մտքի հետ, որ Ռուզանը չկա, բայց ծնվել ու ապրում է թոռնիկիս մեջ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան Այսօր, 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում Այսօր, 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան Այսօր, 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Այսօր, 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան Այսօր, 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ Այսօր, 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը Այսօր, 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան Այսօր, 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան Այսօր, 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Այսօր, 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից Այսօր, 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) Այսօր, 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Այսօր, 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին Այսօր, 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին Այսօր, 11:16 Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին Այսօր, 11:14 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. Սարգսյան Այսօր, 11:12 YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Այսօր, 11:09 Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Այսօր, 11:07 Այսօր ռադիոյի միջազգային օրն է Այսօր, 10:59 Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ Այսօր, 10:51 Գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ Սիմոնյան Այսօր, 10:46 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Այսօր, 10:44 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին Այսօր, 10:34 Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին Այսօր, 10:26 Փողոցային առևտուրն արգելված է. ստուգայց` Նոր Նորքում Այսօր, 10:14 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:11 Հրդեհ՝ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում Այսօր, 10:03 Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել Այսօր, 10:01 Գետափնյա գյուղի մոտի կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել Այսօր, 09:57 Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ Այսօր, 09:53 ԱՄՆ-ն Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ Միլլեր Այսօր, 09:50 «Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում է կատարվել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան Այսօր, 09:47 «Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել Այսօր, 09:43 «Փաստ». ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել՝ կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին Այսօր, 09:38 «Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի Այսօր, 09:36 «Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում Այսօր, 09:30 «Հրապարակ». Ծառայել իր զեմլյակի՞ն, թե՞ ժողովրդի կողմն անցնել․ Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու Այսօր, 09:16 ՊՆ-ն արձագանքել է տեղեկությանը, թե «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» 06/05/2024 22:44 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 06/05/2024 22:30 Մայիսի 9-ին Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում 06/05/2024 22:19 Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերը 06/05/2024 22:00 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ 06/05/2024 21:39 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 06/05/2024 21:16 Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում․ Լեհաստանի ՊՆ 06/05/2024 20:59 Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը 06/05/2024 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» 06/05/2024 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ 06/05/2024 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը 06/05/2024 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am 06/05/2024 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին 06/05/2024 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 06/05/2024 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին 06/05/2024 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը 06/05/2024 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին 06/05/2024 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ 06/05/2024 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին 06/05/2024 18:11 Նոր սյուներ են տեղադրել 06/05/2024 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան 06/05/2024 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» 06/05/2024 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան 06/05/2024 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) 06/05/2024 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում 06/05/2024 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո 06/05/2024 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան 06/05/2024 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին 06/05/2024 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար 06/05/2024 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով 06/05/2024 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ 06/05/2024 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան 06/05/2024 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները 06/05/2024 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) 06/05/2024 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 06/05/2024 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին 06/05/2024 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) 06/05/2024 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի 06/05/2024 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում 06/05/2024 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) 06/05/2024 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի 06/05/2024 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին 06/05/2024 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) 06/05/2024 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 06/05/2024 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» 06/05/2024 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին 06/05/2024 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր 06/05/2024 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը 06/05/2024 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել

Տվյալ բաժնի վերջին նյութերը