20/10/2016 16:40
Amnesty International-ը Ռուսաստանին մեղադրել է Հալեպի բնակիչներին ավիահարվածներով արտաքսելու մեջ
Հալեպում սիրիական և ռուսական ռմբակոծությունների նպատակն է ամայացնել քաղաքը և վերահսկողություն սահմանել դրա վրա, հայտարարում են Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունում: Իրավապաշտպանները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ են արել դադարեցնել սիրիական և ռուսական ավիացիայի հարվածները՝ ուղղված Հալեպին, հայտնում է DW-ն։
Որպես ապացույց այն բանի, որ սիրիական և ռուսական ավիացիան հարվածում է բնակելի թաղամասերին, դպրոցներին, շուկաներին հրապարակվել են կադրեր արբանյակային նկարահանումից։
Բացի այդ, Amnesty International-ը մեղադրել է Ռուսաստանին, որ Չինաստանի հետ միտումնավոր արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձևը, որի նպատակն էր կանխել արյունահեղությունը Հալեպում։ Կազմակերպությունը պնդում է՝ կան ապացույցներ առ այն, որ Սիրիայում կիրառվում են ռուսասական կասետային ռումբեր։