20/10/2016 19:51
WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի ղեկավարի գաղտնի նամակագրության հերթական մասը
WikiLeaks կայքը հինգշաբթի հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթայի գաղտնի նամակագրության հերթական՝ 13-րդ մասը, հայտնում է РИА Новости–ն։
Առաջին մասը հրապարակվել էր հոկտեմբերի 8-ին։ Հերթական մասի հրապարակմամբ՝ հասանելի է դարձել ավելի քան 23 հազար նամակ։
Հոկտեմբերին WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում հեռուստակամուրջի ժամանակ խոստացել էր մինչև այս տարվա վերջը հրապարակել ԱՄՆ ընտրությունների և երեք երկրների կառավարությունների մասին նշանակալի տվյալներ։