20/10/2016 23:04
Ադրբեջանի ղեկավարության ամենասիրելի փուչիկը պայթեց նախորդ տարի. Էդվարդ Նալբանդյան
Ադրբեջանի ղեկավարության ամենասիրելի փուչիկը` տնտեսության վերաբերյալ, պայթեց նախորդ տարի, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, դա տեղի ունեցավ, երբ, նավթի և գազի գների անկման հետ կապված, տնտեսությունը լուրջ ցնցումների ենթարկվեց, իսկ ազգային արժույթը` մանաթը, Բլումբերգ գործակալության տվյալներով՝ աշխարհում ամենամեծ անկումը գրանցեց:
«Այսինքն՝ Ադրբեջանը նստած էր գազի և նավթի ասեղի վրա, ասեղը ծակեց այդ փուչիկը, և կամաց-կամաց օդը դուրս եկավ: Սա էր իրենց գովերգած ամբողջ հաջողությունը», - նշել է Է.Նալբանդյանը։