20/10/2016 12:07
Երկրում իսկապես բան է փոխվելու. Աղվան Վարդանյան
Կառավարության ծրագիրը Հայաստանի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ծրագրի դրույթներում մենք իսկապես տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա, երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակակական փոփոխություն իրականացնելու վճռականություն», - նշեց Ա.Վարդանյանը:
Նրա խոսքով, երկրում իսկապես բան է փոխվելու, նոր հիմք է դրվելու պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում։
«Բոլորս էլ փորձում ենք ոչ թե կողքի կանգնել, այլ մասնակից լինել, աջակցել, վստահության մթնոլորտ ստեղծենք, որպեսզի մեր երկրում, մեր ցանկացած փոփոխությունները կատարվեն», - ասաց Աղվան Վարդանյանը: