20/10/2016 15:11
Սոցիալական պաշտպանվածության ծրագրերին ուղղված միջոցները չեն կրճատվի. Արտեմ Ասատրյան
Առաջիկայում որևէ սոցիալական ծրագիր չի նախատեսվում կրճատել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել և չի էլ նախատեսվում կրճատել: Ընդհակառակը, նախատեսվում է նոր ծրագրերի իրականացում, որոնցից մեկը պիտի ուղղված լինի զբաղվածության ապահովմանը, մյուսը՝ սոցիալական հոգածությանը։ Այն շերտերը, որոնք ունեն լրացուցիչ սոցիալական ծառայությունների կարիք, որոնք դրամական ձևով չեն արտահայտվում, այլ վերաբերում են խնամքին ու ամենատարբեր սոցիալ կենցաղային ծրագրերի իրականցմանը, հատկապես միայնակ տարեցների դեպքում, ապա այս ծրագրերին ուղղված ծախսերը ոչ միայն չեն կրճատվելու, այլ պետության և ոչ պետական կազմակերպությունների համագործակցության շրջանակներում կընդլայնվեն և աշխարհագրությունը և ծրագրերում ընդգրկվող շահառուների շրջանակը», - ասաց նա։
Նախարարը հավելեց նաև, որ սոցիալական պաշտպանվածության ծրագրերին ուղղված միջոցները չեն կրճատվի բյուջետային ծախսերից։