20/10/2016 17:11
Կատալոնիայի ղեկավարը պատրաստ է բանտ նստել հանուն հանրաքվեի անցկացման
Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլոս Պուչդեմոնը պատրաստ է բանտ նստել հանուն Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու շուրջ հանրաքվեի անցկացման: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին նա հայտարարել Է Vanity Fair հանդեսին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի :
Կատալոնիայի վարչապետի պնդմամբ` «մարդիկ անկախություն են ցանկանում, Իսպանիայից անջատվելու կողմնակիցներն ավելի շատ են, քան` հակառակորդները»:
Պուչդեմոնը նշել է, որ թագավորության կառավարության ձևավորումից հետո ինքը հանդիպում կխնդրի վարչապետի հետ և կփորձի համաձայնության գալ հանրահարցումն անցկացնելու շուրջ:
«Իսպանիան կարող էր առաջարկություն անել կատալոնցիներին, ինչպես դա Դևիդ Քեմերոնն արեց Շոտլանդիային»,- ասել է ինքնավար մարզի ղեկավարը: Պուչդեմոնը հավելել Է, որ <պատրաստ է բանտ նստել հանուն հանրաքվեի անցկացման»:
Այդուամենայնիվ, վարչապետը նման ելքը համարել է «անբացատրելի ժողովրդավարական խենթություն»: «Ժողովրդավարական հասարակության մեջ օրենքներն ընդունվում են ոչ թե դատարանների, այլ` խորհրդարանների կողմից»,-ընդգծել է կատալոնյան կառավարության ղեկավարը: