20/10/2016 13:35
Կասիլյասը գերազանցել է Չավիի ռեկորդը
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերայում հերթական հաջողությունն է գրանցել։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Պորտուն» 2։1 հաշվով առավելության հասավ «Բրյուգեի» նկատմամբ։ Կասիլյասի համար այս հաղթանակը 92-րդն էր Չեմպիոնների լիգայի շրջանակում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Իսպանացի դարպասապահը գերազանցել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի ռեկորդը (91 հաղթանակ):
Այս հաղթանակների մեծ մասը (87) 35-ամյա դարպասապահը տոնել է նախկին թիմի՝ «Ռեալի» կազմում։
Նշենք նաև, որ Իկեր Կասիլյասի համար Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը 18-րդն է։ Նրանից ավելի շատ այս մրցաշարին մասնակցել է միայն Ռայան Գիգզը (19 մրցաշրջան)։