20/10/2016 14:26
Վարչապետ. «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կան ցանկություններ, բայց չկա գործնական առաջարկ
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո` պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Դուք տեսե՞լ եք առաջարկությունը: «Նաիրիտի» վերաբերյալ որևէ կոնկրետ, գործնական առաջարկ գոյություն չունի: Կան ցանկություններ, իսկ առաջարկություն, որի շուրջ մենք նստենք, բանակցենք գոյություն չունի: Այդ պարագայում` ի՞նչ գրենք ծրագրում», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց նաև, որ հնարավոր բոլոր արդյունաբերական հիմնարկները ներառվել են կառավարության նոր ծրագրում: