20/10/2016 14:52
Կարեն Կարապետյանը շատ հարգալից է վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանին
Վարչապետ Կարեն Կարապետյանը շատ հարգալից է վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ինձ հրավիրել է վարչապետ աշխատելու Սերժ Սարգսյանը: Նրան շատ հարգալից եմ վերաբերվում», - Ազգային ժողովում ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է նրան, թե կառավարության անդամներն ինչպես են վերաբերում իրեն, վարչապետ Կարապետյանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջարկեց այդ հարցն ուղղել կառավարության անդամներին:
Նշենք, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքրվում վարչապետից, թե ինչ վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ և, թե ինչպես են կառավարության անդամները վերաբերում իրեն՝ Կարեն Կարապետյանին: