20/10/2016 17:00
Հայաստանը ներկայացուցիչներ կունենա «Corsican Circuit» հեղինակավոր մրցաշարում
Հոկտեմբերի 22-ին Բաստիայում կմեկնարկի «Corsican Circuit 2016», մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:
Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Ղարամյանը կմասնակցեն այս հեղինակավոր մրցաշարին։
Մրցաշարն անցկացվելու է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր
։ Այդ փուլում նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: