20/10/2016 12:10
Հայաստանը կերկարաձգի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց երկարաձգել զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը:
Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ 2000 թվականին ստորագրված համաձայնագիրը կերակարձգվի 7 տարով:
Նշենք, որ, ըստ համաձայնագրի, կողմերը կխոչընդոտեն միջուկային զենքի, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն կապված նյութերի, տեխնոլոգիաների, գիտելիքների, քիմիական ու կենսաբանական զենքի տարածմանը:
Այդ գործում աջակցություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ն, ըստ անհրաժեշտության, Հայաստանին սարքեր և տեխնոլոգիաներ, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում: