20/10/2016 13:28
ՖԻՖԱ․ Հայաստանի ազգային հավաքականի անկումը շարունակվում է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականի նահանջը շարունակվում է․ սեպտեմբերի 15-ին հրապարակված աղյուսակի համեմատ՝ մեր ընտրանին նահանջել է ևս 13 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 125-րդ տեղը (270 վարկանիշային միավոր):
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներն ավելի բարձր գործակիցներ ունեն․
15․ Լեհաստան - 1029
34․ Ռումինիա - 746
50․ Դանիա - 606
56․ Մոնտենեգրո - 570
90․ Ղազախստան - 386
Աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, Գերմանիան երկրորդն է, Բրազիլիան՝ երրորդը։