20/10/2016 12:22
Պաշտպանական պատվերում արտասահմանյան տեխնիկա չի ընդգրկվի
Գործադիրի այսօրվա նիստում պաշտպանական պետական պատվերի ձևակերպման կարգը հաստատվեց:
«Որոշման նախագծի ընդունմամբ հիմք է դրվելու ռազմաարդյունաբերության ոլորտը համակարգող միասնական նորմատիվ իրավական կարգավորմանը, ռազմական կարիքների պետական պատվերների ժամանակին կատարմանը, որը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը», - կառավարության նիստին ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ, ըստ հաստատված կարգի, ռազմական նշանակության ապրանքները, որոնք արտադրվում, վերանորոգվում կամ վերամշակվում են Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև՝ միջնորդների կողմից կատարվող մատակարարումները, պաշտպանական պատվերի մեջ չեն ընդգրկվի: