20/10/2016 14:32
Վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում, որ երբևիցե իր բարեկամներին պաշտոնի կնշանակի
Վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում, որ երբևիցե իր բարեկամներին պաշտոնի կնշանակի:
«Ես չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, բայց առ այսօր իմ որևէ բարեկամ չկա, որ նշանակել եմ», -Ազգային ժողովում ասաց վարչապետը:
«Եթե իմ գործընկերները, ում որ ես ճանաչում եմ, իրենց էլ ասենք բարեկամ, ապա, այո, ես նշանակում եմ այն մարդկանց, ում վրա վստահ եմ, բայց, համենայնդեպս, առ այսօր որևէ բարեկամ չեմ նշանակել», - նշեց Կ. Կարապետյանը:
Նա հայտարարեց՝ եթե որևէ նման դեպք գիտեն, թող հուշեն իրեն:
«Բայց ես չեմ էլ բացառում, որ վաղը կամ մյուս օրը կնշանակեմ, եթե ինքն արժանի է», - ընդգծեց վարչապետը: