20/10/2016 11:38
Վարչապետի կատակ-հարցը ծիծաղ առաջացրեց կառավարությունում
Կառավարության այսօրվա նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
«Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացումը, ավտոմոբիլային արդյունաբերության, արտադրանքի բարձրացումը», - նշեց նա:
Կարայանի խոսքով` համաձայնագիրը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողներին ինտերգրվել ավտոմոբիլաշինության գործընթացներին:
«Հնարավո՞ր է, որ «Երազ» գործարանն էլ նորից աշխատացնենք», - կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին ծիծաղով արձագանքեցին գործադիրի անդամները:
««Երազ» գործարանը չգիտեմ, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք», - պատասխանեց Սուրեն Կարայանը: