20/10/2016 20:14
Պարզվում են զինծառայողների՝ վթարի ենթարկվելու հանգամանքները
Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ, հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը և այն շրջվել է։
Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի ևս չորս պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց: Բուժզննման նախնական արդյունքներով՝ վթարի հետևանքով զինծառայողները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել։
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։