20/10/2016 16:26
Վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին, ով այցելել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը և պատրաստակամություն է արտահայտվել փոխգործակցության հետագա խորացման ու ակտիվացման ուղղությամբ: