20/10/2016 11:19
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող իրավիճակը
Գործադիրի այսօրվա նիստում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն:
«Մասնավորապես, տրված թույլտվություններն ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրա կիրառման մոտեցումները», - հանձնարարեց վարչապետը` շեշտելով. «Կարծում եմ՝ հանձնարարականի իմաստը պարզ է»: