21/10/2016 11:50
ԱՄՆ-ն ու Հայաստանը շարունակում են համագործակցությունը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ
Հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահներ հոկտեմբերի 10-21-ը մասնակցել են սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության վերաբերյալ դասընթացին, որն անցկացվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ծրագրի շրջանակներում, տղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
ԱՄՆ և Հայաստանն այսպիսով շարունակում են համագործակցությունը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ:
ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար:
Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:
Սկսած 2011 թ.-ից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ՊՎՆԳ-ի Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի շրջանակներում 21.3 մլն. դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանի սահմանապահ զորքերին համապատասխան ձևով վերապատրաստի և ապահովի սարքավորումներով: