21/10/2016 12:36
Հոկտեմբերի 24-ին Աջափնյակում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-20:00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորվեգական թաղամասի 40-ից 116 համարների քոթեջների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: