21/10/2016 10:27
ԱՆ-ն արձագանքում է Սեյրան Օհանյանի կնոջ՝ աշխատանքից ազատման մասին լուրերին
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինն առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել:
«Ռուզաննա Խաչատրյանն այս պահին արձակուրդում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք՝ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, և ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաև իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել: