21/10/2016 21:45
ԻՊ-ի գրոհայիններն իրաքյան Քիրքուք քաղաքում ավելի քան 20 մարդու են սպանել
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալները «գրոհել են Իրաքի հյուսիսի Քիրքուք քաղաքի կառավարական հաստատությունների վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հարձակման զոհ է դարձել առնվազն վեց ոստիկան և 16 խաղաղ բնակիչ:
Զինյալներից սպանվել Է առնվազն 12 հոգի:
Հարձակումը կատարվել Է հոկտեմբերի 21-ի լուսաբացին:
Իսլամիստների կողմից վերահսկվող ԶԼՄ-ները պնդում են, որ զինյալները գրավել են Քիրկուկի քաղաքային վարչակազմի շենքը և քաղաքի կենտրոնի հյուրանոցը, բայց քաղաքի իշխանությունները դա ժխտում են:
Իշխանությունների տվյալներով՝ հարձակման Է ենթարկվել քաղաքի մերձակայքում կառուցվող Էլեկտրակայանը, որտեղ Էլ զոհվել է 16 խաղաղ բնակիչ: Նրանցից մի քանիսն իրանցիներ են եղել, քանի որ կայանի շինարարությունը ղեկավարում Է իրանական ընկերությունը:
Բուն քաղաքում իսլամիստները, իշխանությունների տվյալների համաձայն, իրենց թիրախներ են ընտրել պետական իշխանության մարմինները և ոստիկանական տեղամասերը:
Մահապարտներն ինքնապայթեցումներ են կատարել ոստիկանական երեք տեղամասերի և քաղաքական կուսակցության գրասենյակի հարեւանությամբ:
Քիրկուկում սահմանվել Է արտակարգ դրության ռեժիմ: Ականատեսների վկայությունների համաձայն՝ քաղաքի առանձին շրջաններում մինչ այժմ հրաձգություն Է լսվում, իսկ փողոցներով ազատորեն տեղաշարժվում են զինյալները: