21/10/2016 16:39
Հալեպում հումանիտար դադարը երկարացվել է մինչև հոկտեմբերի 24-ը
Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար դադարը երկարացվել է մինչև հոկտեմբերի 24-ը և կարող է շարունակվել դրանից հետո: Այդ մասին ТАСС-ին հայտնել Է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքին և միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
«Հալեպի իրադրությունը Դամասկոսի և Մոսկվայի ջանքերի շնորհիվ կարող Է լավանալ: Մարդասիրական նկատառումներով այնտեղ հումանիտար դադար է հայտարարված, որն արդեն երկարացվել Է մինչև երկուշաբթի և կարող է հետագայում էլ երկարացվել, եթե «Ջաբհաթ Ալ- Նուսրա»-ի և նրան հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից չխախտվի լռության ռեժիմը», -նշել է նա: