21/10/2016 11:58
Հերմինե Նաղդալյանը վարչապետին վստահեցրեց՝ աջակցելու են իր ղեկավարած կառավարությանը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ միասին ստանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության պատասխանատվությունը, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում իբրև ընտրություններում հաղթած ու իշխանություն ձևավորած կուսակցություն: ՀՀ նախագահը նաև նրանց նախագահն է, ովքեր նախագահական ընտրություններում իրենց ձայնը չեն տվել իրեն, ու դա նրան ոչ միայն իրավունքներ է տալիս, այլև պարտականություններ է բերում մտածել ու հոգալ բոլորի մասին ու բոլորի համար», - ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն կենսականորեն շահագրգիռ է ու սրտացավ այս կառավարության հաջողության ու երկրի ապագա զարգացման համար:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ վստահ է, որ խորհրդարանը հաստատելու է կառավարության ծրագիրը:
«Վստահ եմ, որ կառավարությունը հաջողելու է և իր առջև դրված խնդիրների մեջ մենք ունենալու ենք մեծ հաջողություններ», - նշեց Հ. Նաղդալյանը:
Նա վարչապետ Կարեն Կարապետյանին վստահեցրեց, որ աջակցելու են կառավարությանը, «որովհետև խնդիրները, որ դուք դնում եք, դրանք մեր երկրի կենսական խնդիրներն են»: