21/10/2016 13:19
Մխիթարյանը պետք է ավելացնի ֆունկցիոնալ վիճակը. Մոուրինյո
Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ֆներբախչեին»:
Այդ խաղի հայտացուցակից բացակայել է և հանդիպմանը տրիբունայից է հետևել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած նրան, որ ապաքինվել է վնասվածքից և մասնակցում է թիմի մարզումներին:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է 27-ամյա ֆուտբոլիստի բացակայության պատճառը:
«Մեկ բան է, երբ դու առողջ ես, և լրիվ այլ բան է ֆունկցիոնալ լավ վիճակ ունենալ ու պատրաստ լինել մասնակցել արագուժային խաղին: Ես խաղադաշտ էի դուրս բերել Լինգարդին ու Մարսիալին: Պահեստայինների նստարանին էին Ռեշֆորդն ու Դեպայը: Չեմ կարող բոլորին խաղաժամանակ տալ: Մխիթարյանը երկար ժամանակ չի խաղացել և պետք է ավելացնի ֆունկցիոնալ վիճակը», - ասել է Մոուրինյոն, ում խոսքերն է մեջբերել express.co.uk-ը:
Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին՝ ԱՊԼ-ի 4-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճում (1:2):