21/10/2016 21:00
Գրոհայինները 550 ընտանիքից բաղկացած կենդանի վահանով փակել են Մոսուլը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատանդառել են 550 ընտանիքի, որոնք բնակվում են իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերում և օգտագործում նրանց կենդանի որպես վահան: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանին:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նաև ուսումնասիրում է 40 խաղաղ բնակչի սպանության վերաբերյալ տեղեկությունները: