21/10/2016 19:43
Պեսկով. Նոր պատժամիջոցները միայն կվնասեն ՌԴ-ի ու ԵՄ-ի հարաբերություններին
Նոր պատժամիջոցները մեծ վնաս կհասցնեն ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ–ի հետ Ռուսաստանի հարաբերություններին ընդհանուր առմամբ և չեն նպաստի խնդրի լուծմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք բացարձակապես ապակառուցողական ենք համարում դիրքորոշումը, որն ուղղված է պատժամիջոցային գործերի ընդլայնմանն ու շարունակմանը։ Մենք կարծում ենք, որ դա բավականաչափ ուժեղ հարված է հասցնում ինչպես առանձին երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, այնպես էլ՝ ԵՄ–ին ընդհանուր առմամբ»,– ասել է Պեսկովը։