21/10/2016 21:15
Պոլ Պոգբա. Ռունիին ասացի, որ ուզում եմ իրացնել 11 մետրանոցը և նա զիջեց ինձ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման մասին (4։1), փոխանցում է Sports.ru-ն։
«Մենք ուզում էինք հաղթել, որովհետև դա կարևոր է, և այսօր գլխավորեցինք խմբի մրցաշարային աղյուսակը։ Սպասում ենք հաջորդ հանդիպմանը։ Ռունիին ասացի, որ ուզում եմ իրացնել 11 մետրանոցը, և նա հարվածելու իրավունքը զիջեց ինձ։ Շատ գոհ եմ, որ Ուեյնը վստահեց ինձ և ես գոլ խփեցի։ «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ բավարարում է ինձ։ Մրցաշրջանը նոր է մեկնարկել, իսկ առջևում դեռ շատ խաղեր կան։ Մենք ուզում ենք լավ խաղ ցուցադրել և առաջատար լինել առաջնությունում»,- ասել է Պոգբան: