21/10/2016 15:49
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է Սիրիայի տարածքին Թուրքիայի կողմից հասցվող ավիահարվածներից
Մոսկվան անհանգստացած է Սիրիայի տարածքին Թուրքիայի կողմից հասցվող ավիահարվածներից: Ինչպես հայտնում РИА Новости-ն, այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է այն ավիահարվածների մասին հաղորդագրություններին, որոնք Թուրքիայի ռազմաօդային ուժերը հասցնում են Սիրիայի հյուսիսային շրջաններին, մենք լսել ենք այդ հաղորդումների մասին և խիստ անհանգստացած ենք դրանցից: Ինչպես ես եմ հասկանում, խոսքը վերաբերում Է քրդաբնակ շրջաններին»,-ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե Սիրիայի տարածքին Թուրքիայի ավիահարվածներն ինչպե՞ս կարող են ազդել Հալեպի շուրջ ստեղծված իրադրության վրա:
Լավրովի խոսքով՝ «Թուրքիան նույն այն կոալիցիայի անդամն է, որն ստեղծել է Միացյալ Նահանգները՝ հստակ հայտարարելով, որ կոալիցիան ստեղծվում է «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրայի» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ պայքարելու միակ նպատակով»:
«Ելնում եմ այն բանից, որ Միացյալ Նահանգները, որպես այդ կոալիցիայի տեր, հրամանատար, ամեն ինչ կանի, որպեսզի մնա հայտարարված նպատակի շրջանակներում»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը: