21/10/2016 17:20
Վարչապետը երկու նոր որոշում է ստորագրել
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալին պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գառնիկ Բադալյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նույն պաշտոնին նշանակվել է Տիգրան Խաչատրյանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Տիգրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,-նշված է վարչապետի որոշման մեջ: