21/10/2016 18:11
Վարչապետը ջրպետկոմի աշխատակազմի ղեկավարին ազատեց պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Գարիկ Սարոյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: