21/10/2016 19:30
Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Իվան Վոլինկինին
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, հայտնում են ոստիկանությունից:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերությունները, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստել է, որ դեսպանությունը միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: