21/10/2016 12:50
Սպորտի և կրթության նախարարները համատեղ հրաման են ընդունել
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովը զբաղվելու է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի զարգացման ու քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքների մշակմամբ և ներդրմամբ:
Հանձնաժողովի մշակած ծրագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են մարզական մասսայական մի քանի միջոցառումներ, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար, հայտնում են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Վերականգնվելու է «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» համազգային ծրագիրը, շարունակվելու է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացումը:
Ուսանողական սպորտի խթանման նպատակով անցկացվելու է հանրապետական ուսանողական սպարտակիադա:
Հատուկ մարզական մասսայական միջոցառում է կազմակերպվելու դպրոցահասակ երեխաների համար` մարզերի, Երևանի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադա և հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների սպարտակիադա: