21/10/2016 12:55
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1,6%, սպառողական գների ինդեքսը նվազել է
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թ-ի հունվար-սեպտեմբերին աճել է 1,6%-ով 2015-ի հունվար-սեպտեմբերի համեմատ:
ԱՎԾ նախնական տվյալների համաձայն, սպառողական գների ինդեքսը նվազել է 1,6%.
Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է $3 մլրդ 588,1 մլն, աճելով 5,7%-ով:
Արտահանման ծավալն աճել է 19,6%, կազմելով $1 մլրդ 293,1 մլն, ներմուծման ծավալը կրճատվել է 0,8%, կազմելով $2 մլրդ 295 մլն:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7,1%, հասնելով 1 տրլն 28 մլրդ 5,3 մլն դրամի: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 2,6%՝ մինչև 654 մլրդ 606,9 մլն:
Շինարարության ծավալը կրճատվել է 9,3%, կազմելով 236 մլրդ 111 մլն դրամ, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) աճել է 8,1%, մինչև 919 մլրդ 716 մլն դրամ, առևտրի ծավալը կրճատվել է 0,1% և կազմել 1 տրլն 563 մլրդ 1,5 մլն դրամ: