22/10/2016 12:32
Արկադի Փելեշյանը ներողություն է խնդրում
«Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ներողություն է խնդրում Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանից:
«Ես՝ որպես քրիստոնյա, ցանկանում եմ պաշտոնապես ներողություն խնդրել իմ քրիստոնյա եղբորից՝ Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանից՝ հոկտեմբերի 4-ի միջադեպի կապակցությամբ, իմ արարքների համար՝ հայցելով նրա ներողամտությունը», –Henaran.am-ի հետ զրույցում ասել է Արկադի Փելեշյանը:
Ավելի վաղ Հայաստանի Քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ հաղորդում է ստացվել Վանաձորում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին:
Aysor,am-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն էլ նշել էր, որ Փելեշյանի և Գևորգյանի միջև միայն բանավեճ է եղել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Եդոյանը նշել էր, որ Գրիգորյանը երեկ դիմել է հիվանդանոց, հետազոտվել, ստացել ամբուլատոր բուժօգնություն և գնացել տուն:
Ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցին հայտնել էին, որ Երևանում բերման է ենթարկվել Արկադի Փելեշյանը: