22/10/2016 20:27
Վարչապետն իր մեջ ուժ, ցանկություն և դրայվ է զգում Հայաստանին օգուտ տալու համար
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է, որ Հայաստանն ավելի արդար և հարուստ լինի:
«Ես ուզում եմ, որ երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ, ես պատրաստ եմ մինչև վերջ իմ կարողությունները դնել», - ասաց Կ. Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է իր մոտիվացիան:
«Հենց զգամ, որ ես օգուտ չեմ տալու, մի օր ավելի չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ տեսնո՞ւմ եմ, ցանկություն տեսնո՞ւմ եմ, այո, դրայվը չասեմ», - նշեց վարչապետը: